Աշխարհը զարգանում է, Ախալքալաքը նույնպես փորձում է հետ չմնալ, այնուամենայնիվ, այն պատճառով, որ քաղաքը չունի որոշակի ճարտարապետական տեսք՝ քաղաքի արտաքին տեսքն անխնամ և անհրապույր է: Յուրաքանչյուր բնակիչ և տեղական իշխանություն այս տեսքի հետ անում է այն, ինչ իրենց է հարմար:
Երեք ամիս առաջ Ախալքալաքում՝ քաղաքի կենտրոնում, սկսվեցին շենքերի բարեկարգման աշխատանքները, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն: Եթե նայեք Ախալքալաքի արտաքին տեսքին, զգացողություն է, որ այստեղ անում են այն, ինչ ուզում են, կառուցում են այն, ինչ ուզում են և ինչպես ցանկանում են: Իրականում, որպեսզի ամեն ինչ գեղագիտական տեսք ստանա և գեղեցիկ լինի, շատ բան պետք չէ՝ մոլախոտերի մաքրում, պատշաճ կանաչապատում, ծառերի ու ծաղիկների տնկում, ավելի շատ զբոսայգիներ և վայրեր, որտեղ կարելի է նստել երեկոներին:
Սա Ախալքալաքի կենտրոնական փողոցն է, այս հատվածում փողոցը կոչվում է Աղմաշենեբելի: Քաղաքի այս հատվածը գործնականում ճակատային է, քանի որ հենց այստեղից են մարդիկ մտնում քաղաք, Հայաստանից և Թբիլիսիից և գնում հակառակ ուղղությամբ: Ամռանը այս վայրում, բարձրահարկ շենքերի դիմաց գտնվող բակում գերաճած են մոլախոտերը, որտեղ չեն զլանում աղբ նետել անցուդարձող մեքենաները:
Սա թողնում է անտեսված, անխնամ վիճակի տպավորություն:
Սա միակ բակն է, որն անձրևների ժամանակ վերածվում է լճակի: Այս բակի շուրջ վեճերը շարունակվում են երկար տարիներ: Տեղական իշխանություններն այդպես էլ չկարողացան ասֆալտապատել այս բակը, չկարողացան լուծել ցանկապատի հարցը: Այստեղ ծիծաղում են՝ «շուտով մենք մեր սեփական լճակի ձուկը կվաճառենք»:
Երկու տարի շարունակ Ախալքալաքի քաղաքապետարանը վագոնները հանում էր կենտրոնական փողոցից, սակայն, այդ դեռ չի ավարտվել: Բարձրահարկ շենքի բակում կա հսկայական խաղահրապարակ, որը դարձել է ընդամենը մոլախոտերով լեցուն այգի, չնայած այն կարող էր ծառայել որպես խաղահրապարակ, քանի որ երեխաները խաղալու տեղ չունեն:
Նույնիսկ այնտեղ, որտեղ համեմատաբար մաքուր և հարմարավետ է, բնապատկերը փչացնում են լարերն ու փտած էլեկտրական սյուները, որոնք չեն փոխվել խորհրդային ժամանակներից ի վեր:
Ընտրություններն անցնում են, իսկ հետքերը մնում են: Գրող Մկրտիչ Սարգսյանի դիմանկարով սթրիթ-արտի հարևանությամբ պաստառների հետքերն են, որոնք սոսնձված են ամենուրեք: Եվրոպայում, դեպի ուր ձգտում է Վրաստանը, շատ է սթրիթ-արտը, նույն ինքը՝ փողոցային արվեստը: Բայց սա Ախալքալաքի մասին չէ:
Հաճախ Ախալքալաքում գլխավոր փողոցի վրա կարելի է տեսնել բրեզենտե վառ ծածկեր:
Ժանգոտ նշաններն ամենուրեք են և շատ…
Որոշ կրպակներ կարելի է վերածել գեղեցիկ, ինքնատիպ տաղավարների: Այնուամենայնիվ, ավելի հեշտ է թողնել այն այնպես, ինչպես կա և չնկատել:
Եթե քաղաքի կենտրոնում տների ճակատային մասերը ներկում են ու ջեռուցում, ապա այս կենտրոնական փողոցում երկհարկանի տների պատերը մերկ են, իսկ ճակատային մասերը՝ սարսափելի:
Փայտե, փտած էլեկտրական սյուները:
Եվ կրկին նախորդ ընտրությունների հետքերը…
Ժանգոտ ցուցանակները և էլեկտրական վահանակները:
Եվ կրկին ընտրությունների հետքերը, այս անգամ ձեռք չտրված, չնայած օրենքի համաձայն դրանք պետք է հեռացվեին անցած տարի:
Փողոցային լուսավորությունն առանց լամպերի:
Էլեկտրական լարերի փունջը: Այստեղ շատ օգտագործվող և չօգտագործվող լարեր կան:
Հաճախ քաղաքի գեղեցկությունը դառնում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի պարտականությունը: Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը պատասխանում է այն հարցերին, թե ինչ է պետք անել քաղաքը գողտրիկ և գեղեցիկ տեսքի բերելու համար:
«Մենք ուզում էինք կենսածառեր տնկել կենտրոնական փողոցի մայթին՝ Դեմիրճյանի անվան դպրոցի դիմաց, յուրաքանչյուր կես կամ մեկ մետրում: Մենք հաշվեցինք՝ 70 կենսածառ հարկավոր կլինի: Ինչու էինք ուզում դրանք տնկել, քանի որ դրանք գտնվում էին գլխավոր ճանապարհի վրա, և մեր կարծիքով, ըստ մեր ճաշակի, այն պետք է գեղեցիկ տեսք ունենար: Եվ կար երկրորդ առավելությունը՝ այս ծառերը կդառնային գլխավոր ճանապարհից երեխաների համար բնական ցանկապատ: Բայց քանի որ ասֆալտում էինք, չկարողացանք դա անել, քանի որ ճանապարհը բարեկարգող ընկերությունը պարզաբանեց, որ եթե այդպես անեն, ապա իրենցից չեն ընդունի աշխատանքը, քանի որ այդպես կստացվի ոչ ամբողջովին կատարված աշխատանք», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Տեղական իշխանություններին իրականում չի հետաքրքրում Ախալքալաքի արտաքին տեսքը, ովքեր մեծ գումարներ չեն հատկացնում, օրինակ, կանաչապատման համար: Այնուամենայնիվ, հենց սա է այն, ինչը ուրախացնում է և քաղաքը դարձնում էլ ավելի գեղեցիկ: Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ Սպասարկման կենտրոնը չունեն լանդշաֆտային դիզայնի մասնագետներ և չկա սահմանված ոճ:
«Ցանկալի է ունենալ կանաչապատ տարածք, որպեսզի աղբի համար նախատեսված տեղերը ցանկապատվեն աղյուսե պատով, որպեսզի քամին աղբը չքշի: Երբ ամեն ինչ կոկիկ հավաքված է, մարդիկ իրենք էլ փորձում են պահպանել մաքրությունը, աղբը չեն գցում աղբամանների կողքը: Եվ շատ ավելին: Նման աշխատանքների գումարի չափը կախված է այն գումարից, որը դու ունես: Կարելի է այս ամենը անել միջին ծախսերով: Օրինասկ՝ զբոսայգու բարեկարգման համար բյուջեից գումար չի հատկացվել», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Արդյո՞ք Ախալքալաքի արտաքին տեսքը կփոխվի տեղական նոր իշխանությունների հետ մեկտեղ՝ ցույց կտա ժամանակը:
Քրիստինե Մարաբյան