Ախալքալաքի մունիցիպալիտետում կարանտինի մեջ է գտնվում թվով 4 դպրոց։

Այս պահին Չունչխա, Գոգաշեն, Բեժանո գյուղերի և Ախալքալաքի թիվ 3-րդ դպրոցները կարանտինի մեջ են։

Ինչ վերաբերվում է նախակրթրաններին, ապա Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը նշում է, որ այսօրվա դրությամբ բոլոր նախակրթարանները բաց են, բայց երեխաների հաճախելիությունը շատ ցածր է, գրեթե 20%։

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) հանձնարարականով դպրոցները և նախակրթարանները կարանտինի նպատակով փակվում են 8 օրով։