Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են Նինոծմինդա-Հայաստան մոտ 15 կմ ճանապարհահատվածի վրա՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման: Նինոծմինդա-Օրլովկա երկրորդ հատվածում աշխատանքները դեռ չեն սկսվել:

Աշխատողները, ովքեր դուրս էին բերում տեխնիկան, ասում են, որ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են մի քանի օր առաջ:

Վերակառուցումն իրականացրել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը հանդիսանում է այս նախագծի համար տենդերը շահած «Սաքմիլսադենմշենեբելիի» կապալառուն:

Jampa 1

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարեց 2018 թվականին Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի հիմնանորոգման համար տենդեր: Մրցույթին մասնակցում էին երկու ընկերություններ, տենդերը շահեց «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերությունը՝ 13 808 673 լարի չափով:

Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջերս հայտարարել էր 40770406.00 լարիի չափով տենդեր։

Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կիրականացվի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա, իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։