«Magti» ընկերությունը հաղորդել է հեռախոսային խարդախությունների դեպքերի աճի մասին:

Ընկերության հայտարարության համաձայն, այսօր առավոտվանից շատ բաժանորդներ մուտքային զանգեր են ստացել Եթովպիայից, երկրի կոդը` 002519: Եթե բաժանորդը հետ է զանգում, նրա հաշվից գումար է գանձվում:

Մի քանի համարներ, որոնցից խաբեբաները զանգահարել են, արդեն արգելափակված են: «Magti»-ն կոչ է անում բաժանորդներին զգոն լինել:

«Եթե զանգեր եք ստանում անհայտ միջազգային համարներից, խնդրում ենք ձեռնպահ մնալ հետ զանգելուց, որպեսզի վնաս չկրեք», – ասվում է ընկերության հայտարարության մեջ: