Վրաստանի քաղաքացիները կամ արտասահմանցիները, ովքեր ունեն այլ երկրի վարորդական իրավունք մինչև երկրի սահմանների բացվելը չեն տուգանվի, բայց կտուգանվեն այն մարդիկ, որոնց վարորդական իրավունքի վավերականության ժամկետն արդեն անցել է։
Նոր կորոնավարակի պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարի 2020 թվականի մարտի 24-ի, №21 հրամանագրի համաձայն՝ չեն տուգանվի այն անձիք, ովքեր այլ երիկրի վարորդական իրավունքով գտնվում են Վրաստանում։
Jnews-ը Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից տեղեկացավ, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն և կորոնավարակի պատճառով մնացել են Վրաստանում, կամ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ երկրի վարորդական իրավունք մինչև սահմանների բացումը կարող են ազատ երթևեկել Վրաստանի տարածքում: Նրանք չեն տուգանվի, սակայն վարորդական իրավունքի վավերականության ժամկետը պետք է անցած չլինի, իսկ եթե անցել է, ապա տվյալ անձը կտուգանվի։
Գայանե Ակոջյան