Վրաստանի Էկոնոմիկայի և տարածաշրջանային զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնում է, որ կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը կարող է հետաձգվել մինչև հուլիսի վերջ:
Ըստ նրա, կանոնավոր ավիաչվերթների վերսկսումը կախված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակից:
«Մեծ հավանականությամբ մենք ստիպված կլինենք երկարաձգել կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները մինչև հուլիսի վերջ, չնայած որ չարտերային ավիաչվերթներն իրականացվում են այսօր էլ, և կիրականացվեն նաև հուլիսին: Սա պատասխանատու որոշում չէր լինի, եթե մենք հենց հիմա սկսեինք կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել լիարժեք մասշտաբով», – հայտարարել է Թուրնավան՝ խոսելով զբոսաշրջիկների ընդունելության մասին: