Այսօր, առավոտյան հատուկ գործողություն է իրականացվել Գորիում և Խաշուրիում, մի քանի մարդ բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Հատուկջոկատայինները միաժամանակ գործողություն են իրականացրել մի քանի շրջաններում: Ինչպես հայտնի է, ձերբակալվածները մեղադրվում են «գողական աշխարհի» հետ կապ ունենալու մեջ:

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվել է մոտ տասը մարդ:

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տարածում: