Սեպտեմբերի 11-ին, Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում տեղի է ունեցել ուսուցողական թրեյնինգ տեղի երիտասարդների հետ:

Ծրագիրն իրականացվել է IFSED-ի աջակցությամբ: Ինչպես նշում է կացմակերպիչներից մեկը՝ ISFED կազմակերպությունը հայտարարել էր գրանտային մրցույթ, և «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպությունը ֆինանսավորում է ստացել ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի նպատակն է կանանց ներգրավվածությունը և ակտիվությունը ընտրությունների ժամանակ:

Տուրցխում խմբի հետ թրեյնինգի ժամանակ խոսվել կոնկրետ ընտրության պրոցեսների մասին, որոնք պետք է անցնեն ընտրատեղամաս այցելող քաղաքացիները, որպեսզի նրանք ավելի լավ իմանան ինչ պետք է անել, ինչպիսի խախտումների կարող են հանդիպել, ինչպիսի փաստաթղթերով պետք է ներկայանալ և այլն:

Հանդիպման ընդացքում անդրադարձ է կատարվել նաեւ ընտրությունների էության, ձևի և կարևորության մասին։

Ծրագրի մասնակիցներից Ստեփան Ավետիսյանը նշում է. «ես արդեն մասնակցության փորձ ունեի ընտրական պրոցեսներին, և ինձ համար շատ բաներ արդեն պարզ և հասկանալի էր, սակայն, քանի որ ոմանք չունեն մասնակցություն, նրանց համար լավ առիթ էր թրեյնինգի շրջանակներում իմանալ նորը և պատկերացում կազմել այդ պրոցեսի մասին, իմ կարծիքով, այսպիսի թրեյնինգներ հատկապես նախընտրական շրջանում պետք է ավելի հաճախ կազմակերպվի, երբեմն լինում են դեպքեր երբ խախտում է տեղի ունենում իսկ մարդիկ չիմացության պատճառով աչք են փակում դրանց վրա»:

Հերմինե Ալբերտյանը այս տարի առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին բացի դրանից սա նրա առաջին մասնակցությունն էր նմանատիպ թեմայով թրեյնինգի։

«Ինձ համար շատ հետաքրքիր և նորություններով լի հանդիպում էր, որի ընդացքում ես սովորեցի շատ կարևոր բաներ, թե ընտրությունների և թե մարդկանց իրավունքների մասին, կցանկանաի կրկին մասնակցել նմանատիպ հանդիպումների քանի որ դրանք հնրավաորություն են տալիս երիտասարդներին դառնալ ավելի ինֆորմացված և ակտիվ, ինձ ավելի շատ տպավորեց պրակտիկ աշխատանքը, քանի որ ավելի վառ պատկերացում կազմեցի այն մասին թե ինչ է սպասվում ընտրությունների օրը և ինչպես է պերք դրսևորել այդ ընթացքում»։

Լիդա Ալմասյան