Այսօր՝ ապրիլի 1-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց գյուղատնտեսական նախաձեռնություններին աջակցելու համար դրամաշնորհային մրցույթի մասին: Հանդիպմանը ներկա էին անհատ ձեռներեցներ և գյուղատնտեսներ:

Եվրոպական միությունը (ԵՄ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO) ENPARD ծրագրի շրջանակներում հայտարարում են գյուղատնտեսական նախաձեռնություններին աջակցելու համար դրամաշնորհային մրցույթ:

handipum gyux

Նպատակն է հեշտացնել ֆերմերների, կոոպերատիվների, փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ ֆինանսների, ծառայությունների, արտադրական և տեխնիկական սարքավորումների հասանելիությունը:

Այս գործընթացը ծառայում է գյուղատնտեսության ոլորտում մրցունակության բարձրացմանը և գյուղական բնակչության ապրուստի ավելի լավ աղբյուրների ստեղծմանը: Ծրագիրը կոչված է աջակցելու անհատ ֆերմերներին, Վրաստանում գրանցված փոքր և միջին բիզնեսին և կոոպերատիվներին:

Ծրագիրը ներկայացրեց Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը: Պատասխանելով հանդիպմանը ներկա գյուղատնտեսների հարցերին, նա ընդգծեց, որ դրամաշնորհ ստանալու համար հայտ կարող են լրացնել ապրիլի 11-ից սկսած: Նա նաև մարդկանց հորդորեց, ինչքան հնարավոր է շուտ ներկայացնել մասնակցության հայտ և վրացերեն լեզվով:

handipum

Հայտը լրացնելու ընթացակարգի կամ հավելյալ տեղեկություննների համար կարող եք այցելել նշված կայքէջ www.faogrants.ge