Սեպտեմբերի 10-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 433 296 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 9-ին պատվաստվել է 24 325 մարդ: Միևնույն ժամանակ, մեկ դեղաչափով պատվաստվել է 879 384 մարդ, որը մեծահասակ բնակչության 30,8 տոկոսն է կազմում: Իսկ 553 912-ը՝ լիովին պատվաստված են, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 19,4 տոկոսը: