Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, նա խորհուրդ է տալիս պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում աշխատող բժշկական անձնակազմի համար: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ բժիշկների 67%-ն է միայն պատվաստված, սակայն մնացյալ բուժանձնակազմի թվում պատվաստման մակարդակն ավելի ցածր է:
«Մենք՝ բժիշկներս, պարտավորություն ունենք այլ պատվաստանյութերի նկատմամբ նույնպես, օրինակ՝ հեպատիտի դեմ պատվաստանյութի նկատմամբ, որը պարտադիր է ագրեսիվ բնագավառներում աշխատող բժշկական անձնակազմի համար՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, մանկաբարձ-գինեկոլոգներ: Օրենքը նախատեսում է, որ նրանք պետք է պատվաստված լինեն հեպատիտ B-ի դեմ, քանի որ վերջիններս շատ խոցելի շերտ են», – ասել է Գամկղրելիձեն «Formula» հեռուստաընկերության եթերում:
Գամկղրելիձեի խոսքով՝ պարտադիր իմունիզացման հարցը միշտ բուռն քննարկումներ է առաջացրել, սակայն այսօր նույնիսկ ամենաժողովրդավար երկրները հակաքովիդային պարտավորություններ են կիրարկում: Օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է պատվաստել զինծառայողներին, Իտալիան պարտավորեցրել է պատվաստել բժշկական անձնակազմին:
«Օրինակ, ես խորհուրդ կտամ, և ես կարծում եմ, որ մենք՝ բժիշկներս, բժշկական անձնակազմը, պետք է օրինակ ծառայենք», – հավելել է Ամիրան Գամկղրելիձեն: