Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կնշվի քաղաքի օրը։ Ախալքալաքը կդառնա 959 տարեկան: Ախալքալաքի քաղաքապետարանը հրապարակել է տոնական միջոցառումների ծրագիր, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Խաս Բախչա այգում հանդիսավոր կերպով կմեկնարկի «Ախալքալաքի օրը 2023»-ը։ Միջոցառումը կվարի Քեթի Գոմարթելին:
– 12:00 – Ձեռագործ իրերի և տեղական արտադրության ցուցահանդես-վաճառք
– 12:00 – Տեղական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր, համտեսում
– 12:00 – Ազգագրական անկյուն
– 12:00 – Սպորտային մրցումներ, «Զվարճալի մեկնարկ»
– 12:00-18:00 – Հանդես կգան՝ թմբկահարների խումբը, շարժվող քանդակները, տարբեր անիմատորներ
– 12:00 – Մանկական ժամանցի անկյուններ. օճառի պղպջակների շոու, փուչիկների շոու, տարբեր ձևերի կավե արձանիկների ներկում, որոնք կնվիրվեն երեխաներին, ազոտի շոու
– 13:00 – Տեղի պարային խմբերի համերգ
Երաժշտական երեկոն կապահովեն «Ղամիս շոու» (գիշերային շոու) խումբը և DJ PROMUS-ը։