Մայիսի 28-ից 29-ն Ախալքալաքի մարզահամալիրում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի 10 բաց մրցաշար:

Մրցաշարը կազմակերպել էր Աշոտ Խնկոյանը` Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից, ով ապրում է Ռուսաստանում:

Մրցաշարը կազմակերպվել էր Ախալքալաքում, քանի որ Նինոծմինդայի մարզահամալիրում չկան այդ մարզաձևի համար համապատասխան պայմաններ և այնտեղ վերանորոգում է ընթանում: Մրցույթին մասնակցում էին 130 մարզիկներ՝ Վրաստանի և Հայաստանի տարբեր տարածաշրջաններից:

Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեցին Նինոծմինդայի մարզիկները, գրավելով երկու առաջին, մեկ երկրորդ և յոթ՝ երրորդ հորիզոնականներ: Երկրորդ հորիզոնականը թիմային հաշվարկում գրավեց Աջարիան, իսկ երրորդ տեղը` Խաշուրին: Բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով:

Բորիս Ղարսլյան