Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, չորանում է։

karapner ev choracac lich

Այս տարի բավականին մեծ տարածք է չորացել, օրինակ, մայիս ամսին Jnews-ի լրագրողները չէին կարող մոտենալ լճի կղզյակին, սակայն այս անգամ այդտեղով հնարավոր էր քայլել ու ավելի առաջանալ։

datark kxzi

Լճի չորացման պատճառ Սամեբա գյուղի բնակիչները հիմնականում եղանակային պայմաններն են համարում, քանի որ ամառվա ընթացքում քիչ է անձրև եկել և շոգ էր։ Բնակիչները նաև ասում են, որ տարեցտարի լճում ջրի մակարդակը նվազում է:

choracac lich

Մի քանի տարի է ինչ Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն նույն մակարդակին, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։  Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից JNEWS-ին հայտնեցին, որ ամբարտակ կառուցելու համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է։

choracac nav

«Պահպանվող տարածքների գործակալությունն ամբարտակի կառուցման մրցույթ է հայտարարել։ Կլիմայական խիստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները սպեցիֆիկ են, ինչպես նաև շինարարության համար հատկացված ժամկետներն են սահմանափակ։ Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները։ Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն առաջիկայում», – JNEWS-ի հարցմանը պատասխանել են Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից:

anapat

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում կա։

Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ ափամերձ հատվածում՝ 40 սմ: Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից:

Կարող եք կարդալ նաև՝

Մադաթափա լճի առեղծվածն ու սքանչելիքը (Photo)

Մադաթափայի անվերջանալի գեղեցկությունը (Photo)