Այսօր Նինոծմինդայի Շրջանային վարչությունում աշխատանքի անցավ նորընտիր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ժամը 14:00-ին Նինոծմինդայի Շրջանային վարչության դահլիճում Նինոծմինդայի Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղանը և Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Շրջանային վարչության աշխատակիցներին ներկայացրեցին Նինոծմինդայի նոր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:
«Բնակչությունը ընտրում է իր ղեկավարությանը, որն իր հետ կկիսի ուրախություն, տխրություն, և թերևս վիշտը: Եվ ես հույս ունեմ, որ Շրջանի նորընտիր ղեկավարությունը 4 տարի կլինի բնակչության հետ: Այստեղ կարևոր է ոչ միայն լինել, այլ այն փաստը, որ մեր բնակչությունը, ունի նպատակ, ունի ցանկություններ, որոնք պետք է իրականացնել: Այսօր մենք վկայական ենք տալիս մեր քաղաքապետին: Քաղաքում մենք ունեինք քաղաքապետի 4 թեկնածու` Արայիկ Բդոյան, Մամիկոն Սահակյան, Գրիգոր Մխիթարյան և Անիվարդ Մոսոյան: Արդյունքները հետևյալն էին` ընտրությունների մասնակցել է 19 660 ընտրող: 352 քվեաթերթիկի անվավեր է ճանաչվել: Արայիկ Բդոյանը ստացել է 653 ձայն, որը կազմում է 5.7%: Մամիկոն Սահակյանը հավաքել է 350 ձայն` 3%: Գրիգոր Մխիթարյանը` 1783 ձայն, 15%, իսկ Անիվարդ Մոսոյանը ստացել է` 8518 ձայն, ինչը կազմում է 75%», – ներկայացրեց Սեյրան Կյուրեղյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, նորընտիր քաղաքապետն անցնում է իր պարտականություններին, ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 11 օր հետո: Այս ժամկետը սպառվել է երեկ` կիրակի, այս պատճառով էլ պաշտոնի նշանակումը եղավ այսօր: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին վկայականը հանձնեց մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Քրիստինե Մարաբյան