«Բեռնափոխադրումների զգալի աճ է նկատվում, օրինակ՝ մեր ընկերության բեռնափոխադրումների աճը կազմում է 70 տոկոս։ Մենք ավելացրել ենք ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը, հիմնականում՝ մեքենաների։ Ծովային բեռբնափոխադրումների գները նվազել են 70-75%-ով, զուգահեռաբար, սա մեծացրել է Չինաստանից բեռնափոխադրումների ծավալը»,- ասում է CMA CGM փոխադրող ընկերության վաճառքի մենեջեր Համլետ Ճանտուրիան։

Վերջինիս խոսքով, ներկայումս «Վրացական եկաթուղի»-ն լրացուցիչ ներդնում է առցանց փաստաթղթերի համակարգ, որը կպարզեցնի բյուրոկրատական ընթացակարգերը և, համապատասխանաբար, կօգնի նոր հաճախորդներ ներգրավել վրացական տրանսպորտային միջանցքի համար։

«Եթե բեռնափոխադրումների աճը շարունակվի, կարծում եմ մենք կկարողանանք մեզ ցույց տալ հավուր պատշաճի։ Չնայած աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, այն մեզ թույլ տվեց դառնալ կարևոր տարանցիկ միջանցք։ Կան լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրներ, որոնց լուծումը թույլ կտա ակտիվացնել տարանցումը Վրաստանի տարածքով։ Օրինակ՝ Ադրբեջանից բեռների աճը կազմում է մինչեւ 70 տոկոս։ Մենք նաև ցամաքային բեռներ ենք ստանում Կենտրոնական Ասիայից և Չինաստանից, վերամշակում դրանք մեր սեփական տերմինալում և ուղարկում Եվրոպա»,- ասաց Համլետ Ճանտուրիան։

2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ընդհանուր բեռնաշրջանառությունը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5 տոկոսով։ Այս ընթացքում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 13,5 մլն տոննա բեռ, երկաթուղով՝ 6,8 մլն տոննա։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում տարանցիկ փոխադրումներն աճել են 29%-ով։ Աճի մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիային, Ռուսաստանին, Ուզբեկստանին և Ղազախստանին: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է 30 տոկոսով։

bizzone.info