Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, ովքեր այսօր նշում են Հրաշափառ Հարության տոնը: Այս մասին Facebook-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Հարությունը մեզ ուրախությամբ ու հույսով է լցնում՝ հավատ մահվան դեմ կյանքի հաղթանակի հանդեպ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Հրաշափառ Հարության տոնի առթիվ, մաղթում երջանկություն, խաղաղություն, բարություն և առողջություն: Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձում: