Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 219 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,54 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 196 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,6 մլն է:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվաքանակը՝ 40,3, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 32.8 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: