Այսօր երկրում բացահայտվել է 2415 նոր վարակակիր, որից 1391-ը մայրաքաղաք Թբիլիսիում:
Այնուհետև կորոնավիրուսով վարակվածների ամենամեծը թիվը բաժին է ընկնում Աջարիային՝ 202 նոր դեպք, Իմերեթի՝ 147, Քվեմո-Քարթլի 172, Շիդա Քարթլի՝ 90, Գուրիա՝ 47, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 97, Կախեթի՝ 149, Մցխեթա-Մթածմինդա՝ 67, Սամցխե-Ջավախք՝ 40:
Երկրի մասշտաբով ամենաքիչ վարակակիր է բացահայտվել Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 13:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 19 643, որից 899 պացիենտ գտնվում է ծանր վիճակում: 189 պացիենտ միացված է արհեստական շնչառական ապարատին:
13 165 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: