Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1 667-ով՝ հասնելով 123 646-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 366-ով և հասել 90 754-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 480 445-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1 900-ի, ևս 488 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 504 մարդ: