Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է նախաձեռնել գյուղատնտեսությամբ զբաղվողներին աջակցելու նպատակով, որի շրջանակներում գյուղատնտեսները կարող են համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական նշանակության տեխնիկա ձեռք բերել:
Ծրագրի բյուջեն կազմում է 50 000 000 լարի: Նպատակն է համաֆինանսավորման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հասանելիությունը։
Նախագծի շրջանակներում մասնակիցները կարող են ձեռք բերել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված տեխնիկա։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել երեք փուլ։
Փուլ I՝ նախնական գրանցում. նախնական գրանցումը կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, կայքի միջոցով:
II փուլ՝ դիմում. էլեկտրոնային ծրագրում կարող եք ներկայացնել դիմում սեպտեմբերի 15-ից, ժամը 12:00-ից, որի ժամանակ էլ դիմորդին կտրվի հերթի համարը։
III փուլ՝ փաստաթղթերի բեռնում. ծրագրի փաստաթղթերը կարող եք ներբեռնել սեպտեմբերի 20-ին, ժամը 00:01-ից: Բոլոր պոտենցիալ շահառուներին կտրվի 5 օրացուցային օր՝ փաստաթղթերը վերբեռնելու համար:
Ծրագիրը կիրականացվի Վրաստանի բոլոր քաղաքապետարաններում և ինքնակառավարվող քաղաքներում:
Մասնակցելու համար անհրաժեշտ խորհրդատվություն կարող եք ստանալ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներից։
Ինչպես նաև մանրամասն տեղեկությունների և ծրագրին գրանցվելու համար կարող եք այցելել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կայք հետևյալ՝ agrotech.rda.gov.ge հղումով:
Հայտերի ընդունումը կավարտվի այն ժամանակ, մինչև ծրագրի բյուջեն սպառվի։
Նման նյութեր:
Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ժամը 17:10-ին՝ Նեկա Սեբիսկվերաձեի, Զուկա Խուցիշվիլիի, Նատո Գելաշվիլիի, Գիորգի Ճոխոնելիձեի, ինչպես նաև հանդիսատեսի կատարմամբ հնչեց Վրաստան կոչվող անկախ երկրի օրհներգը։
26.05.2022 | նորություններ
Ախալքալաքում այսօր առավոտից նշում են Վրաստանի անկախության օրը։ Երաժշտություն, փուչիկներ, տոնավաճառ, անակնկալ ելույթներ և դրոշներ…
26.05.2022 | նորություններ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը:
26.05.2022 | նորություններ
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
26.05.2022 | նորություններ
Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ…
26.05.2022 | նորություններ
Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող…
26.05.2022 | նորություններ
Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։…
26.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը…
25.05.2022 | Հասարակություն