Այսօր, հունիսի 18-ին Ախալցիխեում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի 2-րդ կորպուսում կայացավ Շրջանային քաղաքացիական հասարակության ֆորումը:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք մտնում են Սամցխե-Ջավախքի HUB-ի մեջ, ներկայացրին իրենց կազմակերպություններն ու գործնեությունը:
Ֆորումի նպատակն է երիտասարդներին տեղեկացնել և ներգրավել՝ կամավորական գործնեություն ծավալելու այդ կազմակերպություններում:
Ելույթներով հանդես եկան «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի ներկայացուցիչներ Թեմուր Ջալիաշվիլին և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։ «Ժամանակի բանկ»-ի փորձագետ Ավթանդիլ Մաչիտաձեն խոսեց երկկողմ կամավորական հարթակի մասին: Ինչպես նաև ելույթ ունեցավ Վրաստանի ամենահայտնի ուսուցիչը՝ Լադո Ափխազավան, որը կիսվեց իր աշխատանքային փորձով տեղական իշխանությունների հետ և հաջողված կամավորական գործնեության մեթոդներով: Իսկ բանաստեղծուհի Թաթուլի Ղվինիանիձեն խոսեց երիտասարդ կամավորների կարևորության մասին:
Ֆորումի նպատակն է տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության ամրապնդումն ու բնակչության մշակույթի տարածումը։
Ֆորումի շրջանակներում ներկայացվեց քսան տեղական կազմակերպություններ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից և Ախալցիխեից, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցերով, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության աջակցության համար, սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ամրապնդման, գենդերային հարցերով, և, փոքր և միջին բիզնեսի աջակցության համար։
Շրջանային քաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպել էր «Դեմոկրատ-մեսխերի միությունը»՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։
«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն»-ն իրականացվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ (CSI), խորհրդակցության և ուսուցման կենտրոնի (CTC), Վրաստանի ռազմավարական հետազոտության և աշխատանքի կենտրոնի (EDEC) հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոմիությունը, իսկ համաֆինանսավորողը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամն է։