Ախալքալաքի սպասարկման կենտրոնը 200 հատ նոր աղբաման է ստացել, որոնք արդեն տեղադրվել են գյուղերում։

Կենտրոնը մերթընդմերթ փոխում և ավելացնում է գյուղերի աղբամանները։ Հիմա արդեն 14 գյուղում նոր աղբամաններ են տեղադրվել։

Կաջո գյուղում տեղադրվել է 5 նոր աղբաման, Ալաթումանում՝ 3, Բեժանոյում՝ 3, Դիլիսկայում՝ 14, Ղադոյում՝ 3, Տուրցխում՝ 3, Լոմատուրցխում՝ 3, Հոկամում՝ 5, Քարսեպում՝ 2, Ազմանայում՝ 2, Օրջայում՝ 6, Չունչխայում՝ 3, Պտենայում՝ 3, Մարտունիում՝ 7:

Նոր տեղադրված աղբամանների տարողությունը 1 խորանարդ/մետր է։

Ինչպես ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը՝ առաջիկայում պետք է ստանան նոր ավելի մեծ աղբահան մեքենա և տարողությամբ մեծ աղբամաններ, շուրջ 9 գյուղի համար։ Մեծ աղբամանները գյուղերում կտեղադրվեն գյուղից դուրս, որոնց համար հատուկ նախատեսված կլինեն 10/10 բետոնե հիմք, որի վրա էլ պետք է բարձրանա նոր մեքենան աղբը դատարկելու համար։