Հայաստանում երեկ կատարվել է 5 073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` 97-ով ավելացել է առողջացածների թիվը, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսօրվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 217 074-ն` առողջացած, 4 521-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 769 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 197 651 թեստավորում: