Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում գտնվող խորը ջրափոսերում իրենց պետհամարանիշերը կորցրած վարորդները կարող են վերադարձնել դրանք՝ ավտոլվացման կետի աշխատակիցները ջրափոսերից հանել են պետհամարանիշերը՝ օգտագործելով մետաղական դետեկտոր:

Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնված հատվածում հորդառատ անձրևների պատճառով գոյացել են մեծ ջրափոսեր: Աղմաշենեբելի-Երևանյան փողոցների խաչմերուկում ձևավորվել է խորը փոս: Այսօր շատ մեքենաներ, անցնելով այս ջրափոսոերով միջով, կորցրել են այդտեղ իրենց համարանիշները կամ ինչ-որ այլ ավտոմասեր:

Այս խաչմերուկի վրա գտնվող ավտոլվացման կետի աշխատակիցները որոշել էին հանել համարանիշները: Երկարաճիտ կոշիկներ հագնելով և մետաղական դետեկտորը վերցնելով՝ ավտոլվացման կետի աշխատակիցը գտել է մի քանի համարանիշ: Դրանց տերերը կարող են իրենց համարանիշները վերցնել ավտոլվացման կետից: