2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ախալքալաքում ծնվել է 171 երեխա, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում՝ 273 երեխա։ Այսինքն՝ 2021 թվականին ծնելությունը աճել է։
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ախալքալաքում ծնվել է 158 տղա (2020թ․-ին՝ 95) և 115 աղջիկ (2020թ․-ին՝ 76)։
Վիժումների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է, եթե անցած տարի վիժումների քանակը 7 ամիսների ընթացքում եղել է 53, այս տարի այդ թիվը նվազել է մինչև 32։
Ի տարբերություն վիժումների, հղիության արհեստական ընդհատումների քանակն այս տարի ավելացել է՝ 64-ից հասնելով 67-ի։
Ախալքալաքում ծնելիությունն աճում է