Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնը (ՀԱԿ) հայտնաբերել է կորոնավիրուսի 8 դեպք։

Երեկ, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման 264 թեստ, որից 205-ը՝ արագ հակագենային թեստ, իսկ 59՝ PCR մեթոդով։

Ինչպես նաև, ՀԱԿ-ի տեղեկության համաձայն, առաջարկություն են գրել Արագվա գյուղի դպրոցն առցանց ռեժիմի անցնելու համար։ Թիվ 2 դպրոցն աշխատում է հեռավար, իսկ թիվ 4 դպրոցն այսօր կարանտինից դուրս կգա։

Նշենք, որ հաճախելիությունը դպրոցներում և մանկապարտեզներում շարունակում է մնալ ցածր։