ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Իսկ արդեն առավոտյան իրավիճակը լարվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:

«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

«Ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: