Ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել ևս 8 հայ ռազմագերու: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ գերիները հայրենադարձվել են փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
2021–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է մոտ 50 հայ գերու մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայրենադարձվածների մի մասը 2021-ի նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական հերթական սրման ընթացքում գերեվարված զինվորներից են: Ըստ ՀՀ ՔԿ-ի՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածներից 3-ը փետրվարի 1-ի դրությամբ շարունակում էին պահվել Ադրբեջանում: