Քաղաքը նախկին զինվորական ավանի և Ջիվանու թաղամասի հետ կապող հետիոտնային կամուրջը վերականգնման փուլում է: Ըստ շինարարական ընկերության պատասխանատուների, աշխատանքները կավարտվեն 20 օրից, կամուրջը բաց կլինի հետիոտների համար:
Հետիոտնային կամրջի վերականգնումն ակտիվ փուլում է: Երկու կողմից ցանկապատի վանդակաճաղերը ներկել են, կամրջի երկաթե հիմքերի մաքրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հիմքի ներկումը կավարտեն այսօր:
Երկուշաբթի օրվանից կսկսեն երկաթե ծածկերի տեղադրումը: «Գաբիոնի 2000» ՍՊԸ -ի տնօրեն Վախթանգ Սուրմանիձեի խոսքով, 20 օրից բոլոր աշխատանքները կավարտվեն, կամուրջը կդառնա անցանելի:
Կամրջի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Բաթումիի «Գաբիոնի 2000» ՍՊԸ-ն՝ 171 610 լարիի չափով: