Այսօր՝ մարտի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 706, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 152-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 4 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 3,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 0,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի՝ 1 և
Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 32 անձ. Ախալցիխեում՝ 0, Բորժոմիում՝ 15, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 0, Ախալքալաքում՝ 6 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 13 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 2 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 622, իսկ մահացածներինը՝ 48:
Այս պահի դրությամբ սպասվում է 353 թեստի պատասխանի։
Վարակակիրների հետ շփման դեպք չի գրանցվել։