Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հասնելով 233 հազար 797-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 264-ով և հասել 222 հազար 183-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 55 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 421 հազար 593-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 678-ի, ևս 1131 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 805 մարդ։