Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 100-ով՝ հասնելով 224 430-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 48-ով և հասել 216 230-ի:

Իրականացվել է 3 881 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 160 290-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 503-ի, ևս 1096 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 601 մարդ։