Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 248 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 525 մարդ, մահացել է 11 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 758 դեպք, այստեղից ապաքինվել է 265 114 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 510:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 885 փորձարկում, այդ թվում 18 814-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 071-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 0,89 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,96 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 1,55 տոկոս:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 323 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 472 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 171 անձ:
Հիշեցնենք, փետրվարի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 373 նոր դեպք, ապաքինվել էր 542 մարդ: