Այսօր «Դեմոկրատ-Մեսխերի միության» Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային կենտրոնի շնորհանդեսը:
«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում 5.07 միլիոն եվրո (այստեղից, ԵՄ ներդրումը 3.8 միլիոն եվրո) ընդհանուր առմամբ կիրականացվի ավելի քան 110 տարբեր միջոցառումներ և մինչև 80 դրամաշնորհ, ընդհանուր գումարը 720 հազար եվրո, Վրաստանում կա քաղաքացիական հասարակության առնվազն 2500 ներկայացուցիչ և մասնավորապես Վրաստանի 10 տարածաշրջաններում`Սամեգրելո, Զեմո-Սվանեթի, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանիթի, Գուրիա, Աջարիա, Քվեմո-Քարթլի, Շիդա-Քարթլի, Մցխեթա-Մթանիեթի, Կախեթի և Սամցխե-Ջավախք:
Ծրագրում ներառված է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը», «Խորհրդատվության և թրեյնինգի կենտրոնը» և «Քութայիսիի կրթության և զբաղվածության զարգացման կենտրոնը»:
«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Այն համապատասխանում է հետևյալ մարտահրավերներին. Հանրության վստահության և աջակցության բացակայություն, ֆինանսավորման աղբյուրների միատեսակ և ոլորտների միջև համագործակցության խնդիր, կազմակերպությունների ներքին կառավարման ոլորտում թույլ կողմերը և հաշվետվողականության խնդիրը, ազգային և տեղական իշխանությունների վրա ազդեցության սահմանափակում, այդ թվում նաև Եվրամիության հետ ասոցացման հարցերում:
Նախագծին կարող են մասնակցել հասարակական և համայնքային կազմակերպությունները, նախաձեռնող խմբերը, ազգային, տարածաշրջանային և տեղական իշխանությունները, քաղաքացիական հասարակության այլ մասնակիցներ, գործարար ոլորտը, լրատվամիջոցները, կամավորները և երիտասարդները:
Նախագծի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կայունությանը և բարձրացնել նրա դերը քաղաքական երկխոսության և զարգացման ուղղությամբ, բարելավել մարդու գոյության միջավայրը, ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բարձրացնել հաշվետվողականությունը և ամրապնդել կապերը այլ դերակատարների հետ:
Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիական հասարակության ֆինանսական կայունությունը, ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացիայի ճանապարհով (բազմազանություն), ներառյալ պետական և մասնավոր հատվածների մասնակցությամբ բարենպաստ հարկային միջավայրի ստեղծումը, ինչպես նաև աջակցել կամավորությանը:
Ավելի լավ ներկայացնել ավելի լայն համայնքի քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքները, բարձրացնել քաղաքացիական հասարակության կարողությունները, հաշվետվողականությունը և վստահությունը: Քաղաքացիական կազմակերպությունների ավելի ակտիվ համագործակցությամբ տարածաշրջաններում քաղաքացիական մասնակցության ավելացում, լրատվամիջոցների, գործարար և տեղական իշխանությունների հետ: Հանրային քաղաքականության ոլորտում ազգային և տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության միջոցառումների և նախաձեռնությունների աջակցումը, հատկապես Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման ընթացիկ բարեփոխումներով:
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ՀԱԲ-ը, ինչպես և նույն ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր մյուսները, կաշխատեն մինչ 2020 թ.-ի հոկտեմբեր: