Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածում, որտեղ պատրաստակամություն է հայտնում օգնել քաղաքացիներին գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար:
Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի գրասենյակն Ախալքալաքում ևս պատրաստ է օգնել գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր դժվարանում են օնլայն գրանցվել:
«Հաշվի առնելով Վրաստանում տիրող համավարակաբանական իրավիճակը և պատվաստման կենսական կարևորությունը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել գրանցման գործընթացում շահագրգիռ կողմերին` աջակցելու քաղաքացիներին և հեշտացնելու պատվաստման գործընթացը:
Եթե դուք ի վիճակի չեք ինքնուրույն գրանցվել պատվաստանյութերի համար, մեր աշխատակիցները պատրաստ են օգնել ձեզ այդ հարցում», – կարդում ենք Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Վրաստանի ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում պատվաստվել բոլորին՝ իրենց և ուրիշների կյանքը փրկելու համար: