Հայաստանի քաղաքացիները այսուհետ կարող են առանց հիմքեր ներկայացնելու, անարգել ցամաքային ճանապարհով մուտք գործել Ռուսաստան: Այսօր առավոտյան պարզ էր դարձել, որ ՀՀ քաղաքացիները երեկ չեն կարողացել առանց հիմքի, այսինքն՝ առանց փաստաթուղթ ներկայացնելու, որ գնում են իրենց ընտանիքի անդամի մոտ, որը ՌԴ քաղաքացի է, Ռուսաստանի սահմանը հատել։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Ախալքալաքից Ռուսաստան երթևեկող երթուղայինի վարորդը, ՌԴ սահմանը հատելու համար ՀՀ քաղաքացիները կարող են այլևս հիմք չներկայացնել, ինչը նրան հաստատել են նաև թեժ գծից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը տեղեկություն էր տարածել, որ մայիսի 16-ից վերացնում են Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր, ինչպես նաև իրենց քաղաքացիների այդ հանրապետություններ մուտքի սահմանափակումները։ Սակայն ՀՀ քաղաքացիները երեկ չեն կարողացել առանց հիմքի Ռուսաստանի սահմանը հատել։