5 պատճառ, թե ինչու Վրաստանում ազգային փոքրամասնությունները պետական լեզվով չեն խոսում: Նյութը պատրաստել է jam-news.net-ը:

Մեկուսացումը

Վրաստանը փոքր երկիր է և՛ տարածքով, և՛ բնակչության քանակով: Որքան էլ տարօրինակ հնչի, համարյա բոլոր համայնքներն ապրում են առանձին ու մեկուսացված՝ չառընչվելով մյուսների հետ: Այսպիսի մեկուսացման առաջնահերթ պատճառը կարող է աշխարհագրությունը լինել. օրինակ, Սամցխե-Ջավախքի բարձրադիր գյուղերում ապրող Վրաստանի հայերը կարող են տարիներով վրացի չտեսնել, և ընդհանրապես, իրենց համագյուղացիներից բացի ոչ-ոքի չտեսնել:

Akhalkalaki_RSZD

Գործազրկությունը

Կարծես՝ գործազրկությունն ասյտեղ կապ չունի, բայց այն կարևոր գործոն է: Խորհրդային տարիներին շրջանների բնակիչներն ակտիվորեն տեղաշարժվում էին Վրաստանի տարածքում: Օրինակ, Շիդա-Քարթլիի ադրբեջանական գյուղերի բնակիչները հաճախ էին գումար վասատկելու համար տեղափոխվում հարևան Կախեթի (հիմնականում վրացաբնակ): Իսկ Սամցխե-Ջավախքի հայերի ավագ սերնդի ներկայացուցիչները պատմում են, որ նրանք հաճախ էին մեկնում Քութայիսի, Բաթում և Թբիլիսի աշխատելու: Պետք էր շփվել, շփվում էին, լեզու էին սովորում և չէին մոռանում այն հենց այդ շփումների հաշվին:
Այժմ աշխատատեղերն այնքան քիչ են, որ դրանք անմիջապես զբաղեցնում տեղի բնակիչները և եկվորներին ոչինչ չի մնում, այդ պատճառով էլ սեփական լեզվական միջավայրից հեռանալու իմաստ չկա:

KartsakhiRSZD

Դպրոցներում լեզվի ուսուցման մակարդակը

«Վրացերենը ֆիզկուլտուրայի պես մի բան էր. հազվադեպ դպրոցներում էր այն կանոնավոր կերպով անցկացվում: Ավելի հաճախ այն ուղղակի ընդգրկված էր դասացուցակում, բայց երբեք չէինք անցնում», – հիշում է 90-ականներին ադրբեջանական դպրոցի շրջանավարտ Տամիլա Կ.-ն: Սովետական տարիներին իրավիճակը պակաս ողբերգական չէր, երբ ռուսերենը շփման գլխավոր լեզուն էր, իսկ ռուսական դպրոցները՝ ամենահեղինակավորները:
Իրավիճակը դեպի լավը սկսեց փոխվել 2000-ականներին, երբ Վրաստանի կառավարությունը մշակեց միանգամից մի քանի ծրագիր, որոնք ուղղված էին ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված բնակավայրերում պետական լեզվի դասավանդման բարելավմանը:

Ninotsminda residentRSZD

Վրացերենի ուսուցիչների պակասը

Թախչա հեռավոր բարձրադիր գյուղում, որը ես այս տարի այցելեցի Go Group Media լրագրողական արշավախմբի կազմում, պատմեցին տեղի դպրոցի ուսուցչուհու մասին, ով միանգամից 3 առարկա էր դասավանդում՝ հայերեն, վրացերեն ու գերմաներեն: Այսպիսի մանկավարժական բազմաֆունկցիոնալությունը այս շրջանի համար ճակատագրական է: Իսկ ի՞նչ անել. առարկան կա, ուրեմն ինչ-որ կերպ այն պետք է դասավանդվի: Եվ եթե հայկական դպրոցի գերմաներենի ուսուցչուհին մի քիչ էլ վրացերեն է խոսում, ուրեմն՝ առաջ:

Միգրացիան

Դպրոցականների շրջանում այժմ քիչ չեն վրացերեն խոսող ու հասկացողները, ովքեր նախընտրում են վրացական բուհեր ընդունվել: Սակայն Վրաստանը շարունակում է «կորցնել» շրջանավարտների՝ մեծ ներուժ ունեցող երիտասարդ մասնագետների կեսից ավելիին, ովքեր կարող էին կրթություն ստանալ Թբիլիսիում և մնալ Վրաստանում, բայց գնում են Բաքու կամ Երևան: Եթե նրանց հարցնենք՝ ինչու են մեկնում Վրաստանից, որտեղ նրանք ծնվել ու մեծացել են, դիմորդները կպատասխանեն, որ ընտրությունը պայմանավորված է իրենց հարազատ լեզվական միջավայրով: Նրանց անհանգստացնում է նաև այն, որ Թբիլիսիում, որպես կանոն, ոչ մի ծանոթ չունեն, և այդ պատճառով էլ գնում այնտեղ, որտեղ բարեկամներն են: Ի դեպ, բարեկամներն էլ են հիմնականում Վրաստանից, ովքեր ժամանակին՝ մեկ, երկու, երեք սերունդ առաջ, նույն ընտրության առջև են կանգնած եղել: Եվ սա խնդրի ցայտուն դրսևորում է:

Նյութը և նկարները jam-news.net-ից