Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը` Ախալքալաքում շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագիրը, որը ենթադրում է կենտրոնական փողոցի և քաղաքի կենտրոնական հրապարակի շենքերի ճակատային մասերի վերականգնում: Այս պահին կատարվում է երկու շենքի վերջնամշակման աշխատանքները:

Այս ծրագրի շրջանակներում սկսվել է Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոց հրապարակի հարակից շենքերի ճակատային մասերի վերականգնումը: Աշխատողների խոսքով՝ ճակատային մասերի վերականգնումը գրեթե ավարտված է, այսպիսի տեսք կունենան դրանք աշխատանքների ավարտից հետո, ինչպես նաև պատերը կներկվեն: Ինչ գույն կլինի ներկը` աշխատողները դեռ չգիտեն:

centr1

centr2

centr3

centr4

centr5

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կենտրոնական փողոցի 4 շենքի ճակատային մասերի և քաղաքապետարանի դիմացի պուրակի վերանորոգումը սկսվել է այս տարվա հունիսին: Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է, քանզի շինարարական ընկերության աշխատակիցները հայտնել էին, որ աշխատանքը ծավալուն է, և հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը նրանք չհասցնեն այն ավարտին հասցնել, ուստի այս աշխատանքները հետաձգվել են մինչ վերականգնման երկրորդ փուլ` մինչև 2022 թվականի գարունը: Այս տարի կավարտվեն մասնավոր տների ճակատային մասերի և պուրակի վերանորոգման աշխատանքները: