Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ այժմ առկա պայմաններով «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը չի շարունակվի:
Ինչպես լրագրողներին ասել է Իրակլի Ղարիբաշվիլին, բանակցություններ են տարվում ներդրողների հետ, այս ՀԷԿ-ն ավելի լավ պայմաններով կառուցելու համար:
«Ինչ վերաբերում է «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծին, ես ժառանգել եմ այս նախագիծը և այս հիմնախնդիրը: Ես ուզում եմ ձեզ ասել, որ ակտիվորեն աշխատում եմ այդ ուղղությամբ: Այն պայմանները, որոնց տակ այժմ գտնվում է այս նախագիծը, այն պայմանները, որոնք մենք ունեցել ենք 100 տարի շարունակ և այլն, կարող եմ ձեզ ասել, որ մենք նախագիծը չենք շարունակելու նման պայմաններում: Մենք խոսում ենք ներդրողի հետ: Հուսով եմ, որ մենք ներդրողի հետ կհամաձայնվենք մեր երկրի շահերի հարցում, որպեսզի էլ ավելի լավ պայմաններով կառուցենք ՀԷԿ-ը, որը կհամապատասխանի մեր բնակչության, այդ թվում` «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ արտահայտվող քաղաքացիների շահերին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: