Վրաստանում, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, որոնք կունենան ավելի քան 10 տարի վաղեմույան անվադողեր, չեն կարողանա տեխզննում անցնել:
Նշված սահմանափակումն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի ապրիլի 1-ից:
Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի ծառայության ղեկավար Շալվա Ուրիադմղոփելին:
«Ապրիլի մեկից սահմանափակումներ են գործելու անվադողերի հետ կապված: Անվադողերն ունեն ժամկետ, համապատասխանաբար, ավտոտրանսպորտային միջոցների անվադողերը տեխզննման ժամանակ կարող են լինեն առավելագույնը 10 տարվա հնության»,- Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում նշել է Շալվա Ուրիադմղոփելին: