Նոյեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, երեկ կատարվել է 8987 թեստավորում։ Առողջացել է 1802 մարդ, գրանցվել է 42 մահվան դեպք։

‌Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:

Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում: