Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 137-ով՝ հասնելով 230 476-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 137-ով և հասել 220 133-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 224 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 350 559-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 621-ի, ևս 1122 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 600 մարդ։