Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 138 508-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 277-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 37 դեպք է գրանցվել, որից 26-ը՝ կորոնավիրուսից, 11-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 254 դեպք կա, այլ պատճառով՝ 578։
Ապաքինվել է ևս 1 433 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 113 228 է։ Փաստացի բուժվողների թիվը 22 448 է։
Մեկ օրում թեստավորվել է 3 453 մարդ, ընդհանուր առմամբ, 519 445 թեստ է արվել: