«2021 թվականի օգոստոսի 27-ից Sinopharm պատվաստանյութի առաջին դեղաչափի կիրառումը կսահմանափակվի (ինչպես նախնական ամրագրմամբ, այնպես էլ ըստ առաջնահերթության) քանի դեռ պետությունը չի ստացել այս դեղամիջոցի լրացուցիչ խմբաքանակը», – հայտնում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Ըստ նրանց՝ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր արդեն պատվիրել են առաջին դեղաչափը մինչև այս տարվա օգոստոսի 27-ը:
«Sinopharm պատվաստանյութի երկրորդ դեղաչափով քաղաքացիների պատվաստման գործընթացն ընթանում է առանց դադարեցման: Պատվաստվել ցանկացողները պետք է ամրագրեն Pfizer, AstraZeneca և Sinovac պատվաստանյութերի առաջին դոզան», – հայտնում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից: