Այսօր՝ հունվարի 29-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 494: Ընդ որում 325-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 10 նոր դեպք։

Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 1,
Ախալցիխե՝ 5,
Ախալքալաք՝ 1,
Բորժոմի` 2 և
Նինոծմինդա՝ 0։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 255 անձ։

Ախալցիխեում՝ 66,
Բորժոմիում՝ 89,
Ադիգենում՝ 47,
Ասպինձայում՝ 45,
Ախալքալաքում՝ 5 և
Նինոծմինդայում՝ 3:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID կլինիկաներում` 83 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 27 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4140, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 86 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 14 անձ, ընթանում է փորձաքննություն։