Օգոստոսի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 753 մարդ, մահացել է 79 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 549 811, այստեղից ապաքինվել է 493 414 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 408:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 741 փորձարկում, այդ թվում 31 605-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 136-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.92% է, վերջին 14 օրվանը՝ 10,26%, վերջին 7 օրվանը՝ 9.76%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 184 306 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 670 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 78 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 457 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 840 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: