ISET ոչ կառավարական կազմակերպության մշակված տվյալների համաձայն, Վրաստանում ամեն չորրորդ երիտասարդը մնում է առանց աշխատանքի և կրթության, իսկ Եվրամիությունում՝ յուրաքանչյուր իններորդը։
ISET-ը վրացերենով և հայերենով աղյուսակ է հրապարակել Վրաստանում և Եվրամիության երկրներում երիտասարդների զբաղվածության և կրթության վերաբերյալ։ Դրան կարելի է ծանոթանալ ISET -ի էջում:
ISET ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, Վրաստանում 2,5 անգամ ավելի շատ գործազուրկ ու չկրթված երիտասարդ կա, քան Եվրամիությունում։
Ըստ «Սաքստատ»-ի,՝ 2023 թվականին 15-24 տարեկան երիտասարդների 21%-ը չունեն կրթություն, աշխատանք կամ մասնագիտական վերապատրաստում։ Իսկ 15-29 տարեկան երիտասարդների շրջանում այս ցուցանիշը կազմում է 26,9%: