Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով, ԵՄ-ն խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Կրեմլի վրա առավելագույն ճնշումը պահպանելու համար։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելք, ասել է նա։

«Մենք խստացնում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Կրեմլի վրա առավելագույն ճնշումը պահպանելու համար։ Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելք։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել ռուսական նավթի ու գազի հարցում»,- ասել է Շառլ Միշելը։