Տեղեկատվության ազատության Զարգացման ինստիտուտն (IDFI) անցկացրել է կառավարության աշխատակազմի և Վրաստանի 16 նախարարությունների կայքերի մոնիտորինգ:
Ուսումնասիրությունն անցկացվել է 2015 թ.-ին, և 2016 թ.-ի առաջին եռամսյակում: Ուսումնասիրության ժամանակ հաշվի է առնվում փորձը և տեղեկատվությոան տեղադրման միտումը, որը անհրաժեշտ է անպայման ակտիվ հրապարակել:
Նոր ուսումնասիրության արդյունքները 2016 թ.-ի մայիսի համար հետևյալն են՝ չորս նախարարություններ հրապարակել են պահանջվող տեղեկատվությունը 100%-ով: Դրանք են` Կրթության և գիտության նախարարությունը, Էներգետիկայի նախարարությունը, Պատժի կատարման և պրոբացիայի նախարարությունը, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Տեղեկատվության տեղադրման բարձր ցուցանիշ դրսևորել են նաև օկուպացված տարածքներից հարկադրված տեղահանված անձանց, բնակեցման և փախստականների հարցերով նախարարությունը` 98%, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը՝ 93%, Արդարադատության նախարարությունը` 92%, իսկ Ֆինանսների նախարարությունը` 89%:
Ամենացածր ցուցանիշներն ունեն Վրաստանի կառավարության ադմինստրացիան` 47%, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարությունը` 50%, Արտաքին գործերի նախարարությունը` 52%, և Գյուղատնտեսության նախարարությունը` 52%:
Էդիտա Բադասյան